Skip to main content

ՍՈՆԱ

Բարև Ռուբեն Կառլենի, Դուք մեր ժամանակի ՀԱՅ-ն եք, ով արմատապես փոխեց իմ ու շատերի մոտ հուսահատության, անորոշության թանձր մթնոլորտը Արցախում։ Դուք կարողացաք վառել լույսը դեպի հայկական արմատները տանող ճանապարհներին, փորձելով հենց հայկական հզոր արմատին կենդանացել…. Ձեզանից ամեն անգամ սովորում էինք, սովորում էինք նորովի , տեսնում էինք Արցախի ու Հայաստանի լուսավոր գալիքին գնալու ճանապարհը… Մենք ահավոր ծանր տարանք Ձեր ու Դավիթի գերեվարումը, իհարկե ծանր էր բոլորի գերեվարվարման արձանագրումները… Ամեն օր աղոթում եմ Ձեզ համար ու մեր մյուս գերեվարվածների ևս, որ Տերը ողորմի… Ես հավատում եմ, որ Դուք շուտով դուրս կգաք ծանր ու դաժան դռներից այս կողմ… Տերը Ձեզ ապավեն…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *