Skip to main content

Նելլի Հարությունյան

Ձեզ և Բաքվում գերեվարված մյուս հայ բանտարկյալներին շուտափույթ ազատ արձակում եմ մաղթում: Դուք Ձեր օրինակով և Ձեր գործողություններով ապացուցել եք և շարունակում եք ապացուցել, որ մարդկային ու մարդասիրական արժեքներն ու սկզբունքները վեր են ամեն ինչից: Ամենադժվարին պահին լինելով արցախցիների կողքին՝ Դուք հույս և լույս եք տվել ոչ միայն շրջափակման մեջ գտնվող արցախցուն, այլև մեզ՝ շրջափակումից դուրս գտնվողներիս Երևանում և մյուս վայրերում: Քարոզելով մարդասիրություն՝ ի դեմս «Ավրորայի» և Ձեր մյուս ծրագրերի՝ Դուք ինքներդ եք դարձել մարդասիրության օրինակ և մերօրյա հերոս: Ձեզ մաղթում եմ առողջություն, ուժ և համբերություն: Շուտ վերադարձեք Հայաստան և ընտանիք: Աշխարհն ունի Ձեր նման մարդկանց կարիքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *