Skip to main content

Մխիթար Աղաջանյան


Հարգելի պրն. Վարդանյան ես ամբողջ կյանքս ապրել և ծառայել եմ իմ հայրենիքիս, չգիտեմ գուցե և արտասահման մեկնեի և այնտեղ ապրեի ու արարեյի կլինեի այլ մարդ, բայց ես նախընտրել եմ իմ հայրենի բնորրանը, իսկ երբ սկսվեց քառօրյան ես ծառայության էի ինչպես նաև քառասունչորսօրյային, հավատացած եղեք արցախահայությունը Ձեզ հետ էր, երբ դուք ստանձել եք պետնախարարի պաշտոնը, ասեմ ավելին մենք Ձեզ տեսնում էինք որպես նախագահ, Ձեր այցով սփոփանք ու հավատ էր ներշնչվել մեր արցախցիներիս սրտերում, բայց դե լավ գիտենք հուդաների երեսուն արծաթե լումայի պատմությունը և Ձեզ այսինքն մեզ մատնեցին, սկզբում ներսի թուրքերը դե հետո արտաքին թուրքերը: Ինչևէ ամեն ինչ վատ անդրադարձ ունեցավ ես հիմա Սուրբ Գեվորգ եկեղեցին եմ այցելում Կրասնոդարի Անապայի շրջանի Հայկաձոր գյուղում իսկ Ձեր նման հոյակապ մարդը շնագայլերի ոհմակի մեջ բաքվի բանտերում է անցկացնում, ամեն օր աղոթում եմ և Ձեր և ամբողջ հայության համար, հույսս դնելով Աստծո և հազվագյուտ ռասայի հայոց զարթոնք վերաստեղծելու վրա: Խորին շնորհակալությունս Ձեզ, Ձեր ընտանիքին եվ Ձեր դստերը ով սովորեցրեց ինձ լինել հայ արարել հայրենիքում, բայց ունենալ տիեզերական գաղափարներ, որոնք էլ հիմա կյանքի եմ կոչում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *